Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աղքատության և հավասարության համեմատական պատկերը՝ Հայաստանում և Վրաստանում

Վերադարձ լուրերի բաժին

12:25 , 27 Ապրիլ 2018

Հունվարի 18-ին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը մի ուշագրավ համառոտ զեկույց հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում։ Այն կոչվում է «Աղքատության և հավասարության համառոտ պատկերը Հայաստանում և հարևան Վրաստանում՝ ըստ միջազգայնորեն ընդունված գումարային արտահայտությունների»։ Միանգամից ասենք, որ համեմատությունները մեր օգտին չեն։ Օրինակ, 2016 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը եղել է 29.4 % Վրաստանում՝ 21.3%:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2011-2016թթ. ժամանակահատվածում Հայաստանում աճել է տարեկան միջինը 3.1%-ով, Վրաստանում՝ 4.9%-ով։ Մեկ շնչի հաշվով սպառման գծով՝ Հայաստանի ցուցանիշը փոքր-ինչ ավելի լավն է. 2011-2016թթ. այս ցուցանիշը Հայաստանում աճել է տարեկան միջինը 4.58%-ով, Վրաստանում՝ 4.32%-ով։ Նաև եկամուտների անհավասարությունը ցույց տվող Ջինի գործակիցն է Հայաստանում ավելի բարվոք (32.5%), քան Վրաստանում (36.5%)։

WB-2-COUNT

Սակայն շատ ավելի խոսուն են հաջորդ երկու գծապատկերները, որտեղ ներկայացված են անհավասարության, աղքատության և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշների դինամիկան՝ 2001-2016 թվականների համար։ Օրինակ, երկրորդ գծապատկերը ցույց է տալիս, թե 2009-2010 թվականներից ի վեր եկամուտների բևեռացումը Հայաստանում՝ խորացել, իսկ Վրաստանում թուլացել է։

WB-GINI

Իսկ երրորդ գծապատկերում ներկայացված է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն և աղքատության մակարդակը։ Պատկերը շատ պարզ է. մեկնաբանությունների կարիք չկա։ Կարճ ասած, ՀԲ այս համառոտ զեկույցը ցույց է տալիս, որ վերջին 10 տարիներին Վրաստանը սոցիալ-տնտեսական զարգացման առումով առաջ է ընկել Հայաստանից։

WB-POVERTY

Ուշագրավն այն է, որ, ինչպես նշեցինք, ՀԲ-ն այս զեկույցն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ապրիլի 18-ին, այսինքն՝ ԱԺ-ի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու հաջորդ իսկ օրը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ներկայացնում էր ՀՀ տնտեսության դրական ցուցանիշները՝ անվանական ՀՆԱ-ի աճ, վարկերի ու ավանդների աճ, և այլն։ Իսկ մինչ այդ տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվում էին կարճ տեսանյութեր՝ 2007-2017 թվականների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին, բնականաբար՝ միայն դրական տեսանկյունից։

Դժվար է ասել՝ ՀԲ-ի կողմից այս զեկույցը հենց այդ օրը հրապարակելը պարզ զուգադիպությո՞ւն էր, թե՞ ինչ-որ ենթատեքստ ուներ։ Սակայն ամեն դեպքում հետաքրքիր էր։ Վերջում մի «լիրիկական զեղում». հոդվածը գրելու պահին ժողովուրդը դեռ հավաքված էր փողոցներում, ֆորմալ առումով դեռ ոչինչ որոշված չէր։ Բայց համոզված եմ, որ այս օրերից սկսած՝ ճիշտ շարունակության դեպքում, այս կորերը կփոխվեն, և 2018-2028թթ. համեմատականը միանշանակ մեր օգտին է լինելու՝ հսկայական առավելությամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

Հայաստանի մարդկային կապիտալը. Նախավերջին տեղը՝ ԱՊՀ-ում

Գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների