Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աղքատության պատկերը Հայաստանում՝ ըստ մարզերի և տարիների (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին

16:39 , 11 Ապրիլ 2017

Աղքատության ցուցանիշը Հայաստանում հրապարակվում է տարին մեկ անգամ և բավականին մեծ ուշացումով։ Այս պահին ամենաթարմ տվյալը 2015 թվականի համար է։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%։  Սա նշանակում է, որ երկրի տաս բնակչից մոտ երեքն ամսական 41 698 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել: 2014թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է միայն 0.2 տոկոսային կետով:

Բացի բուն այս ցուցանիշից, կան նաև շատ աղքատների և ծայրահեղ աղքատների վերաբերյալ ցուցանիշներ։

Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (2015-ի համար՝ ամսական 41698 դրամ),

շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից (2015-ի համար՝ ամսական 34234 դրամ),

իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից (2015-ի համար՝ ամսական 24109 դրամ):

POVERTY

Աղքատների տեսակարար կշիռը ամբողջ բնակչության 19.4%-ն է։

Շատ աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 8.4%:

Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.0%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց:

Աղքատությունը՝ ըստ մարզերի

Աղքատության պատկերը խիստ տարբերվում է ըստ մարզերի։

Ամենաաղքատը Շիրակի մարզն է. այստեղ աղքատ է բնակչության 45.3%-ը։

Ամենից բարվոք վիճակում գտնվում են Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերը, որտեղ աղքատության մակարդակը, համապատասխանաբար, 16.9% և 16.1% է։

Այս դինամիկ քարտեզում յուրաքանչյուր մարզի համար ներկայացված են ինչպես աղքատության, այնպես էլ ծայրահեղ աղքատության մակարդակները և 1 շնչի հաշվով ամսական սպառողական ծախսերը։

Ինչպես է փոխվել աղքատության պատկերը 

Համեմատության համար մենք վերցրել ենք 2010 և 2015 թվականները։

Հանրապետության մակարդակով՝ աղքատության մակարդակը այս ընթացքում նվազել է 6 տոկոսային կետով՝ 2010 թվականի 35.8%-ից հասնելով 29.8%-ի։

Ծայրահեղ աղքատության մակարդակը 3%-ից նվազել է մինչև 2%։

2010-2015թթ. աղքատության մակարդակը նվազել է բոլոր մարզերում՝ բացառությամբ Տավուշի մարզի (ստորև բերված գծապատկերում ներկայացված են աղքատության մակարդակները 2010 և 2015 թվականներին)։

POV-01

Որպեսզի դինամիկան ավելի պարզ երևա, հաջորդ գծապատկերում ներկայացրել ենք աղքատության մակարդակի փոփոխությունը՝ ըստ մարզերի։ Այսինքն, ներկայացված է, թե որ մարզում աղքատության մակարդակը քանի տոկոսային կետով է աճել կամ նվազել։

Ինչպես նշեցինք, այս ընթացքում աղքատությունը 9.2 տոկոսային կետով աճել է միայն Տավուշի մարզում՝ 26.1%-ից հասնելով 35.3%-ի։

Մնացած մարզերում և մայրաքաղաքում աղքատության մակարդակը նվազել է։ Աղքատության մակարդակի ամենազգալի նվազումը գրանցվել է Արարատի (15.1 տոկոսային կետով) և Վայոց Ձորի (20.2 տոկոսային կետով) մարզերում։

POV-02

© B4B.am

Տվյալների մշակումը՝ B4B PRO համակարգի

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Առաջին տնտեսական ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «օրոք»

Մայիսը մասամբ կարելի է համարել Փաշինյանի կառավարության օրոք ընկած ժամանակահատված