Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աղքատության մակարդակը 2018-ին նվազել է 2.2 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

01:52 , 26 Հունվար 2020

ՀՀ կառավարությանը 2018-ի ընթացքում հաջողվել է 2017-ի համեմատ 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, որը նախորդ տարվա տվյալներով գնահատվում է 23.5%: Այն ամենացածրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում: Այդ մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«Ընդ որում, ծայրահեղ աղքատների թիվը 2017-ին արձանագրված 1.2%-ից նվազել է մինչև 1%: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կա կետ, որ մենք 5 տարվա ընթացքում պետք է ծայրահեղ աղքատությունը վերացնենք ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց՝ Հայաստանում աղքատության մակարդակի անկումը պայմանավորող առավել կարևոր գործոնը եղել է տնտեսության աճը: Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում աղքատության մակարդակի գնահատումն իրականացվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ թվով երրորդ մեթոդաբանության համաձայն, որը կիրառվում է 2009 թվականից սկսած: «Այսինքն՝ 2009-ից մինչև այսօր՝ այս մեթոդով հաշվարկված մենք ունենք աղքատության ամենացածր մակարդակը»,-եզրափակեց Փաշինյանը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ: Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

Ֆինանսների նախարարությունն այդ ուղղությամբ գործադրել է մեծ ջանքեր և եղել հետևողական: Թե հատկապես որ գործողությունների համար է Հայաստանը հանվել «մոխրագույն ցուցակից», իմացեք՝ կարդալով հոդվածն ամբողջությամբ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Խրախուսվելու է էներգախնայողությունը

Կառավարությունը ԵՄ-ի օժանդակությամբ խրախուսում է էներգախնայողությանն ուղղված ծրագրերը:

Կառավարությունը լուծարում է «Հայկական միրգ» ընկերությունը

ՀՀ կառավարությունն այն հիմնել էր 2011 թ.՝ ծրագրի իրականացման համար: 2016 թ.-ից այն չի գործել: