Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աղքա՞տ, թե՞ հարուստ. ինչպես են հայաստանցիները գնահատում իրենց բարեկեցությունը

Վերադարձ լուրերի բաժին

23:01 , 13 Նոյեմբեր 2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2015թ. ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%: Աղքատ համարվել են այն մարդիկ, որոնց ամսական սպառումը աղքատության վերին գծից՝ 41698 դրամից քիչ է եղել։

Շատ աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 10.4%` 2008թ.-ին արձանագրված 12.6%-ի դիմաց, ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.0%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց (շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից (2015-ի համար՝ ամսական 34234 դրամ), իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից (2015-ի համար՝ ամսական 24109 դրամ):

Սա, ինչպես ասում են, աղքատության օբյեկտիվ գնահատականն է։

Սակայն աղքատությունը բազմաբնույթ է և կարող է չափվել և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ մոտեցումներով: Սուբյեկտիվ գնահատականները հիմնված է իրենց բարեկեցության վերաբերյալ անհատների անձնական տեսակետների վրա։ Այսինքն՝ անցկացվում է հարցում՝ ինչպես են մարդիկ գնահատում իրենց բարեկեցության մակարդակը (աղքատ, շատ աղքատ, միջին, միջինից բարձր և այլն)։

Ու այս առումով բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում։

Իրենց աղքատ համարում են բնակչության  15.6%-ը (հիշեցնենք, օբյեկտիվ գնահատականով՝ աղքատության մակարդակը 29.8% է)։ Այսինքն, աղքատության սուբյեկտիվ գնահատականը մոտ 2 անգամ ցածր է օբյեկտիվ գնահատականներից։

Իրենց ծայրահեղ աղքատ են համարել 1.9%-ը, ինչը մոտ է սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակին (2.0%):

Ըստ հարցվածների ինքնագնահատման` 2015թ.-ին.

– միջին կենսամակարդակ ունեցել են հարցվածների 36.1%-ը,

– 45.1%-ի կարծիքով իրենց կենսամակարդակը միջինից ցածր է,

– իրենց հարուստ չեն համարել ոչ ոք, 2008թ.-ի 0.2%-ի համեմատ,

– 3.2%-ը գտել է, որ ունի միջինից բարձր կենսամակարդակ` 2008թ.-ի 4.2%-ի համեմատ:

 

Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. վարչապետ

Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները:

Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը վերսկսում է աշխատանքը

Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։