Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աղի բլիթը չի՞ օգնում՝ միգուցե օգնեն թվերը. ապագա կնոջը / ամուսնուն ընտրելու «տնտեսագիտական մեթոդը»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

10:04 , 27 Հունվար 2018

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Սարգիս Զորավարի տոնը, որը հռչակվել է երիտասարդության օրհնության օր։ Մեր գործընկեր Modex-ը այս տոնի կապակցությամբ հետաքրքիր և ինչ-որ առումով ինտրիգային նյութ է պատրաստել։

Սուրբ Սարգիսը հանդիսանում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը և, ավանդության համաձայն, այդ օրվան նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում՝ հավատալով, որ գիշերը նա, ով իրենց երազում ջուր կտա, պետք է լինի իրենց ապագա ամուսինը/կինը։ Իհարկե, գեղեցիկ սովորույթ է, և շատերս ենք լսել, որ նման եղանակով մարդիկ գտել են իրենց երկրորդ կեսին։

Ո՛չ հերքելով, և ո՛չ էլ հաստատել դրա հավաստիությունը՝ Modex-ը  ներկայացնում է ապագա ամուսնուն/կնոջը ընտրելու մի այլ մոտեցում, որը ունի լուրջ մաթեմատիկական հիմքեր և լայնորեն կիրառվում է տնտեսական կյանքի տարբեր ասպարեզներում, իսկ ինչպես հայտնի է ընտանիքը (ամուսնությունը) որպես սոցիալական ինստիտուտ տնտեսական կյանքի առանցքային օղակներից է։

Եթե շատ կարճ ասենք, խոսքը հետևյալի մասին է՝ քանի՞ հոգու պետք է սկզբից մերժել, որպեսզի ընտրեք լավագույն թեկնածուին։

Հետաքրքրե՞ց։ Ուրեմն կարդացեք հոդվածը մեր կայքի՝ Modex- հեղինակային բլոգում։

Հուսով ենք, որ այս մոտեցումը օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր աղի բլիթ չեն կերել կամ կերել են, բայց ոչ ոքի չեն տեսել, կամ էլ պարզապես ցանկանում են ևս մեկ անգամ համոզվել իրենց տեսածի (ընտրության) ճշմարտացիության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ամենադժբախտ» ներդրողը

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

Երեխաները պաղպաղակ են ուտում նախագահի հետ (տեսանյութ)

Երբ նախագահը հանդիպել էր Նաիրիտ գործարանի՝ բողոքի ցույց անող աշխատակիցների հետ, երեխաների խումբն այդ պահին անցնելիս է եղել նրանց կողքով

Ինչու՞ Հենրի Ֆորդը գնեց Lincoln-ը

1922 թվականին Հենրի Ֆորդը 8 մլն դոլարով գնեց Lincoln ընկերությունը, քանի որ մի դեպք տեղի ունեցավ։