Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ակցիզային հարկի փոխհատուցման համար սահմանվում է 3 օր

Վերադարձ լուրերի բաժին

19:28 , 24 Օգոստոս 2017

ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները:

Արմենպրեսի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքը:

Դրանով կարգավորվում են վերոնշյալ գումարները փոխհատուցելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: «Արդյունքում ակնկալվում է կարգավորել այդ գործընթացն իրականացնելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես գումարների փոխհատուցման համար սահմանվել է 3 օր», –  ասել է Ջանջուղազյանը

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 98.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.1 մլն ԱՄՆ դոլար: