Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ակտիվացրեք Վիվա-ՄՏՍ-ի «X», «Y», «Z» սակագնային պլանների փաթեթները՝ վճարելով հետո

Վերադարձ լուրերի բաժին

23:43 , 29 Ապրիլ 2020

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ կարելի է ակտիվացնել «X», «Y», «Z» կանխավճարային սակագնային պլանի փաթեթները՝ անկախ հաշվեկշռի վրա բավարար գումարի առկայությունից:

Փաթեթների ակտիվացման համար օգտագործված գումարը կգանձվի հաշվեկշռից, երբ այն վերալիցքավորվի: Օրինակ` եթե հաշվեկշռին այս պահին առկա է 800 դրամ, և Դուք պետք է վերաակտիվացնեք Ձեր «Z» սակագնային պլանի փաթեթները, ապա, *208*5# հավաքելու դեպքում Ձեր փաթեթները կակտիվանան, իսկ պակասող 1000 դրամը կգանձվի հաշվեկշռից, երբ այն նորից լիցքավորեք:

Հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել *208*5# հրահանգը:
Ծառայությունը հասանելի է նաև «Լիցք+» ծառայությունն ակտիվ լինելու դեպքում։
Առաջարկն ուժի մեջ է մինչև 31.05.2020թ., ներառյալ:

Մնացեք տանը և շարունակեք օգտվել ձեր սակագնային պլանի փաթեթներից ՝ ինչպես միշտ: Zoom և Skype հավելվածների մեծ պահանջարկը հեռավար կրթության և աշխատանքի համար հաշվի առնելով, Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի այս դժվարին շրջանում, իր բջջային ծառայություններից օգտվող աշակերտները, ուսանողները, մանկավարժներն ու բոլոր նրանք, ում անհրաժեշտ է հեռավար շփում, անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի կարողանան օգտվել այս կարևոր բջջային հավելվածներից՝ մինչև 31.05.2020թ., ներառյալ: Zoom-ն ու Skype-ը ներկայում հասանելի և ավտոմատ ակտիվացված են Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար: Հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում: Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջի համապատասխան բաժին՝  կամ զանգահարել 111:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: