Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ակտը հաստատելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում ԿԲ-ն ուժը կորցրած կճանաչի «ԲՏԱ Բանկի» լիցենզիան

Վերադարձ լուրերի բաժին

14:47 , 13 Օգոստոս 2016

Օգոստոսի 13-ին տեղի ունեցավ  ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և ԲՏԱ Բանկ-ի  բաժնետերերի  համատեղ ընդհանուր ժողովը։ Հաստատվեցին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի փոփոխված կանոնադրությունը և փոխանցման ակտը, որոնք կներկայացվեն ՀՀ Կենտրոնական բանկի գրանցմանը: ՀՀ Կենտրոնական բանկը միացող բանկերի փոխանցման ակտը հաստատելու պահից` 3 աշխատանքային օրվա ընթացքում ուժը կորցրած կճանաչի «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ լիցենզիան:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի (պահպանվող բանկ) և ԲՏԱ Բանկ-ի (միացող բանկ) միացման արդյունքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի  ընդհանուր ակտիվները կկազմեն մոտ 134 մլրդ. ՀՀ դրամ, նորմատիվային ընդհանուր կապիտալը`  մոտ 27 մլրդ. ՀՀ դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները` մոտ 110 մլրդ ՀՀ դրամ:

Բանկերի միացումը թույլ կտա էլ ավելի ամրապնդել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի դիրքը ՀՀ բանկային համակարգում` ընձեռելով մրցակցային նոր առավելություններ: Միացման արդյունքում կընդլայնվի բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանցը` 46 մասնաճյուղ, ներառյալ գլխամասային գրասենյակ և 100 բանկոմատ, ինչպես նաև հաճախորդների բազան և մատուցվող ծառայությունների ցանկը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։