Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ակումբային կյանքը Երևանում ակտիվանում է. Յան Բլոմքվիստը գալիս է Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

09:42 , 22 Նոյեմբեր 2018

 

Յան Բլոմքվիստը ժամանակակից աշխարհի ամենայուրահատուկ սոլո-երաժիշտններից մեկն է ու էլեկտրոնային երաժշտության ամենաթրենդային բենդի ղեկավարը։ Վաղը՝ նոյեմբերի 23-ին, նա Երևանում է լինելու բացառիկ համերգային այցով. միայն մեկ օր, միայն մեկ երեկո, Տերյան 91 հասցեում՝ երեկոյան ժամը 21։00-ից մինչ լուսաբաց։ Յան Բլոմքվիստին Հայաստան հրավերել է Pahest33-ը, որն էլ իր հերթին Երևան քաղաքի ամենայուրահատուկ ու կոնցեպտային բառ-ռեստորանն է։

«Pahest33-ը կարևորում է որակյալ ակումբային երաժշտության զարգացումը Հայաստանում։ Երևան քաղաքը համաշխարհային ակումբային կյանքին հաղորդակից դարձնելը մենք մեր կարևոր նպատակն ենք համարում»,-նշեց Pahest33 գործառնական ղեկավար Ջոն Մկրտչյանը։ Նա նաև հավելեց, որ նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ Երևան քաղաքը որակյալ զբոսաշրջիկների համար գրավիչ ուղղություն է դառնում, ի վերջո Յան Բլոմքվիստին կենդանի կատարմամբ ունկնդրելու հնարավորությունները քիչ են։

gall2

Յան Բլոմքվիստը բնակվում է Բեռլինում։ Նրա երաժշտական ոճը անվանում են էլեկտրո-փոփ կամ ակումբային սոուլ։ 2012թ.-ին Յան Բլոմքվիստի «Something says» երգը պայթեցրեց համացանցը, որից հետո Յանը մեծ ճանաչելիություն ձեռք բերեց։ Ներկայիս երաժշտական շրջագայության շրջանակում Յան Բլոմքվիստը և բենդը այցելել են Բարսելոն, Ցյուրիխ, Անտվերպեն, Բուդապեշտ, Վիեննա և նոյեմբերի 23-ին կլինեն Երևանում։

Pahest33-ը կոնցեպտային բառ-ռեստորան է, որն իր դռները բացել է երևանցիների համար 2017թ.-ից։ Pahest33-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում ի թիվս այլ սիրված ընկերությունների ու վայրերի, ինչպիսին «Սանտաֆե» սրճարանն է։ «Գալաքսի» ընկերությունների խումբը պաշտոնապես գործում է 1999թ.-ից և հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկկն ու ամենանորական ընկերությունների խումբը։

gall3

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կգործի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկան

Ըստ Կոմիտեի անդամների դիրքորոշման՝ ոչ ուշ, քան 2024 թ. հունվարի 1-ը, անհրաժեշտ է գործարկել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան իմիտացիոն ձևաչափով: