Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ակնկալվող ներքին ներդրումները աճել են ավելի քան 7 անգամ». Արտակ Մանուկյան (ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ)

Վերադարձ լուրերի բաժին

13:27 , 21 Հունիս 2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ներդրումների կտրուկ նվազման մասին պնդումներին և ներկայացրել որոշ տվյալները, որոնք վկայում են հակառակի մասին։

Ա. Մանուկյանի վերլուծության համար հիմք են հանդիսացել կառավարության որոշումները, որով գերակա ոլորտներում ներկայացված ներդրումային նախագծերի շրջանակներում կազմակերպությունները ստանձնում են պարտավորություններ՝ ներդրումների իրականացման և աշխատատեղերի ստեղծման մասով, որի փոխարեն կառավարությունը ներմուծվող հումքը և սարքավորումը ազատում է մաքսատուրքից, ինչպես նաև մինչև 3 տարի ժամանակով հետաձգում է ԱԱՀ-ի վճարումը։

«Ի՞նչ են ցույց տալիս այդ թվերը։ Եթե հիմք ընդունենք կառավարության նիստերի ժամանակ ընդունված որոշումները ներդրումների առումով, ապա 2019թ. հունվար-մայիսին՝ 2018թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ, ակնկալվող ներքին ներդրումները աճել են ավելի քան 7 անգամ, իսկ աշխատատեղերը 4.5 անգամ», – գրել է Արտակ Մանուկյանը՝ ավելացնելով, որ իր նշած թվերի իսկությունը հետաքրքրվողները ցանկության դեպքում կարող են ստուգել։

Պատգամավորի ներկայացրած տվյալներով՝ 2019թ հունվար-մայիսին գերակա ոլորտներում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 25 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմել է 254 մլն ԱՄՆ դոլար, իսկ ակնկալվելիք աշխատատեղերը 2379: 2019թ. հունվար-մայիսին տրամադրված արտոնությունների արժեքը կազմել է 87.4 մլրդ դրամ, որից 63.2 մլրդ դրամ (72%) հումքի գծով։ Ներկրվելիք սարքավորումների արժեքը կազմել է շուրջ 24.2 մլրդ դրամ։

Ակնկալվող ներդրումների տեսանկյունից 2019թ հունվար-մայիսին ամենախոշորը/կապիտալատարը եղել է վերականգնվող էներգետիկայի բնագավառում (Էֆարվի Մասրիկ ՓԲԸ՝ 57.9 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներգրավված աշխատողների տեսանկյունից ամենախոշոր նախագիծը տեքստիլ բնագավառում է (Ալեքս տեքստիլ ՍՊԸ՝ 400 աշխատակից)։

Արտակ Մանուկյանը հատուկ ընդգծել է, որ սա չի նշանակում նոր աշխատատեղերի ստեղծում, որոնք տեսանելի կլինեն հենց 2019-ին, այլ նշանակում է աշխատատեղի ստեղծման պարտավորություն նախագծի իրականացման ժամանակահատվածում։

Պատգամավորը նաև համեմատականներ է անցկացրել 2018 և 2019 թվականների հունվար-մայիս ժամանակահատվածների միջև։ Մենք վիզուալիզացրել ենք այդ տվյալները, որոնք ներկայացված են ստորև։

ArtakMan1

Ներդրումային ծրագրերի վերաբերյալ ընդունված նախագծերի քանակը կրկնապատկվել է՝ 11-ից հասնելով 25-ի։

ArtakMan2

Ընդունված նախագծերի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը աճել է 7.2 անգամ՝ 35.3 մլն դոլարից հասնելով 254.4 մլն դոլարի։

ArtakMan3

Ընդունված նախագծերի արդյունքում աշխատատեղերի քանակը աճել է 4.7 անգամ՝ 502-ից հասնելով 2379-ի։

ArtakMan4

Արտոնություն ստանալու համար ներկայացված հուքի և սարքավորումների ընդհանուր արժեքն աճել է Ընդունված նախագծերի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը աճել է 6.8 անգամ՝ 12.8 մլրդ դրամից  հասնելով 87.4  մլրդ դրամի։

«Այս վարժությունը միտում ցույց տալու նպատակ ուներ, որով հիմնավորվում էր, որ տեղական ներդրողների մոտ առկա է ներդրումային նախագծերի իրականացման աճ, այլ ոչ թե ասում էր, որ ներդրումների ներգրավման մասով ամեն ինչ շատ լավ է»,- գրել է Ա. Մանուկյանը՝ ընդգծելով՝ առանձնապես ուրախալի է սարքավորումների ներմուծման մասով աճը, որը հետագա աճի նախադրյալներ է ստեղծում։

«Իհարկե, կառավարության կողմից ներդրումների ներգրավման մասով աշխատանքների արդյունավետությունը բարելավման կարիք ունի (հատկապես արագ արձագանքման մասով), բայց ես ներկայացրեցի փաստեր, իսկ փաստերի մեկնաբանությունը թողնում եմ «տնտեսագետներին»։ Եթե շատ կզլանաք ինքներդ փաստերում համոզվել, կարող եմ նաև ներդրումային նախագծերի ցանկը հրապարակել»,- նշել է պատգամավորը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

150 միլիոն մարդ կորցրել է դեմքը

Պարտադիր չէ, որ հավելվածը հենց այսօր սկսի անել պիղծ քայլեր, որոնք կստիպեն ձեզ անհանգստանալ:

Որքանով և որ ճյուղերի հաշվին է աճելու ՀՀ տնտեսությունը առաջիկա տարիներին (ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ)

2019 թվականի համար կանխատեսվում է 5.4%, իսկ 2020-2022 թվականներին՝ համապատաս­խանաբար 4.9%, 5.0% և 5.1% տնտեսական աճ: