Invalid username or password
Վերջին ամիսներին շատ է խոսվում ներդրումների մասին:
Հիշեցնենք, որ ներդրումների ներգրավման կարևորությունը ընդգծելու համար էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության։
Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը խոստանում է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ ներգրավել։ Վարչապետին զուգահեռ՝ ՏԶՆ նախարարությունն է հայտարարում ներդրումների որոշակի ծավալի մասին։
Սրանից բացի՝ պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում մարզային ներդրումային ծրագրերի մասին։ Իսկ բոլորովին վերջերս գործարկվեց ներդրումային ծրագրերի կայքը։
Տեղեկատվությունն այնքան շատ է, որ մարդիկ երբեմն շփոթում են և հստակ չեն պատկերացնում՝ ի վերջո, որքան ներդրումներ են մտնելու ՀՀ տնտեսություն, ինչ աղբյուրներից և որ ուղղություններով։
Հուսով ենք՝ B4B.am-ի պատրաստած այս ինֆոգրաֆիկան թույլ կտա արագ պատկերացում կազմել՝ խոսքն ինչի մասին է։
Դիտումներ 7763
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Առուվաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկը՝ ստորև: