Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով»,-Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

00:54 , 17 Փետրվար 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակում տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման գործընթացին նվիրված խորհրդակցություն: Կառավարության մամուլի բաժնից b4b.am-ին հայտնեցին, որ ՆԻկոլ Փաշինյանը գործադիրի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը համարել է Հայաստանի քաղաքացիների վերաբեմունքն իրենց վճարած հարկերի ու հարկեր վճարելու պարտականությունների նկատմամբ փոխելը, ինչն ունի ռազմավարական ու անկյունաքարային նշանակություն՝ հռչակված տնտեսական հեղափոխության իրականացման համատեքստում:

_TM_5107

Ըստ վարչապետի՝ առաջինն հերթին պետք է քաղաքացիների հետ երկխոսություն սկսել նշված հարցի վերաբերյալ նրանց ընկալումները և ըմբռնումը մեծացնելու ուղղությամբ:

Երկրորդ ուղղությունը, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, օրենսդրության առումով հարկային արդար համակարգ ստեղծելն է:

Nikol_Pahinyan_17-02-19

«Երրորդը՝ ոչ պակաս կարևորը, եթե ոչ ամենակարևորը, Պետական եկամուտների կոմիտեի իմիջի, նրա աշխատանքի որակի, նրա աշխատանքի բովանդակության, կոմիտեի ինքնազգացողության նկատմամբ քաղաքացիների ունեցած ընկալումն է, որը չափազանց կարևոր է»,- ասել է վարչապետը:

Նա շեշտել է, որ կարևոր է, որպեսզի կառավարությունն ի վերջո կարողանա փոխել հանրության որոշակի մասի ընկալումը, թե Պետեկամուտների կոմիտեն ապրում է իրենց հաշվին և իրենց շահերի հաշվին: Կառավարության ղեկավարն Ակնկալում է, որ հանրության, քաղաքացու և Պետական եկամուտների կոմիտեի հարաբերությունների փոփոխություն տեղի ունենա, ու ՊԵԿ-ը, նրա ղեկավար կազմը և ընդհանրապես ողջ անձնակազմն ամեն ինչ անի, որպեսզի հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով, և այդ կերպարը չլինի ուղղակի, «փիառ գործիք», այլ լինի խոր բովանդակային վերլուծության, քննադատությունների, խոր հաշվառման և արդարացի քննադատություններին արձագանքման տրամաբանության մեջ: Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հորդորեց այդ ամենն ընկալել որպես իր ուղիղ հանձնարարականը:

_TM_5132

ՊԵԿ պատասխանատուները մանրամասն ներկայացրել են կոմիտեի գործառույթների և հարկային վարչարարության արդիականացմանը միտված նոր ծրագիրը: Այն մշակվել է միջազգային փորձի հիման վրա: Ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։