Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

Վերադարձ լուրերի բաժին

16:38 , 21 Նոյեմբեր 2017

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։

Այսուհետ «ArCa SecurePay» ակտիվացրած կայքերում ԱրՔա տեսակի քարտերով  ինտերնետային գործարքները կիրականացվեն անվտանգության լրացուցիչ հավաստագրման միջոցով: Ընդ որում, ծառայությունն այս պահին հասանելի է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված բոլոր տեսակի ԱրՔա քարտերի համար` բացառությամբ ԱՐՔԱ-ՄԻՐ քարտերի, որոնց համար ծառայությունը կակտիվացվի մեկ ամսվա ընթացքում:

Ինտերնետային վճարումներ իրականացնելիս  գործարքների հաստատումները կատարվելու են մեկանգամյա գաղտնաբառերի մուտքագրմամբ, որոնք  գործարքի իրականացման ժամանակ գեներացվելու և SMS հաղորդագրության միջոցով ուղարկվելու են քարտապանի՝ Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին։

Ավարտվել են նաև գործընկեր ինտերնետային առևտրի կետերում «ArCa SecurePay»  համակարգով ԱրՔա քարտերի սպասարկման համար անհրաժեշտ  աշխատանքները։

«ArCa SecurePay» ծառայության վերաբերյալ հարցերի կամ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանների շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ 010 318899 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեծ ստվերայնություն՝ խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների ոլորտում

ՊԵԿ դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը