Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը ամբողջությամբ զիջում է զոհվածների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

16:41 , 08 Ապրիլ 2016

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը դարձավ թվով արդեն երրորդ բանկը, որը զիջում է զոհվածների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները։ Բանկը այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է

* * *

Հայկական Բանակը, վերջին օրերի ընթացքում մարտնչելով հակառակորդի հետ, հերոսաբար պաշտպանում է մեր Հայրենիքն ու ապահովում բոլորիս անդորրը:

Խոնարհվելով հանուն Հայրենիքի պաշտպանության մեր Բանակի և շփման գիծ մեկնած կամավոր տղաների սխրագործությունների առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամբողջությամբ զիջում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակառակորդի նենգ գործողությունների հետևանքով մարտերում զոհված հերոսների և նրանց ընտանիքների՝ Բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները:

Հավերժ փա՛ռք նահատակված հերոսներին:

Ցավում ենք և հպարտանում:

* * *

Հիշեցնենք, որ երեկ զոհված զինծառայողների վարկային պարտավորությունները զրոյացնելու որոշում էր կայացրել նաև Հայբիզնեսբանկը։

Իսկ այսօր ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել ՎՏԲ-Հայաստան բանկը։

Հիշեցնենք նաև, որ B4B.am-ը նախօրեին նման կոչով դիմել էր ՀՀ կառավարությանը և բանկերին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես վախեցնել զբոսաշրջիկներին. հայտնի վլոգգերը խոսել է Հայաստանի ականների մասին (տեսանյութ)

Հայտնի վլոգգեր Nas Daily-ն հոլովակ է նկարել Հայաստանի չվնասազերծված ականների մասին

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու: