Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում նոր արտադրություն կմեկնարկի

Վերադարձ լուրերի բաժին

21:41 , 21 Փետրվար 2017

«Ֆիկուս Պակս ՍԻ ԱՅ ԷՍ» ընկերությունն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում կիրականացնի նորարական տեխնոլոգիաներով փաթեթավորման նյութերի արտադրություն։ ՀՀ կառավարության առաջիկա նիստում ընկերությանն ԱՏԳ-ի «ՌԱՈ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքում 5 տարով շահագործողի թույլտվություն կտրամադրվի:

Ըստ որոշման նախագծի՝ ընկերության ծրագրվող այդ գործունեությունը չունի համապատասխան նախադեպը ՀՀ-ում, և ներկայումս առաջարկվող կարգի արտադրանք ՀՀ-ում չի արտադրվում։ Նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ արտադրությունը կազմակերպելիս մաքսիմալ կնվազեցվեն բնությանը հասցվող վնասները՝ կրճատելով անցանկալի անտառահատումները և թունավոր արտանետումների ծավալը։

Նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն մոտ 1.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի շրջանակներում (5 տարում) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար։ Արտահանման ուղղություններն են` ԱՄԷ, Հնդկաստան, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, ինչպես նաև՝ ԵԱՏՄ երկրներ։ Առաջին տարում կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 200 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ 5-րդ տարում՝ ավելի քան 20 նոր աշխատատեղ։

Ընկերությունն ունենալու է մոտ 1500 քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Աշնանային խնայողություններ» ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է հատուկ առաջարկ՝ ֆիզիկական անձանց համար ավանդների մասով:

ՀՀ պետական պարտքի կայունությունը

Հայաստանը գնահատվում է չափավոր ռիսկային ըստ պարտքի կայունության վերլուծության դասակարգման

Ինչի հաշվին է աճելու տնտեսությունը

Կառավարությունը համոզված է, որ կանխատեսվող աճերի պայմաններում տնտեսությունն իր պոտենցիալ մակարդակին կվերադառնա 2019թ.