Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում կսկսվի «խելացի դրամապանակների» արտադրությունը

Վերադարձ լուրերի բաժին

15:01 , 22 Սեպտեմբեր 2017

ՀՀ կառավարության այսօրվա  որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:

Ընկերությունը նախատեսում է սկսել նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակների» (Smart Wallet) արտադրություն։ Նախատեսվում է, որ 2018թ.-ին արտահանման ծավալները կկազմեն մոտ 500 000 ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար:

Արտահանման ուղղություններն են ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Սինգապուր և այլն։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,3 մլն ԱՄՆ դոլար, առաջին տարում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում, արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 50 նոր աշխատատեղ:

Տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է «Volterman» դրամապանակին, որն լայն հնարավորություններ՝ հեռախոսը գտնելու մեխանիզմ, հեռախոսի մարտկոցի լիցքավորման համակարգ, GPS, որը թույլ է տալիս տեսնել՝ որտեղ է գտնվում դրամապանակը, ներկառուցված տեսախցիկ` գողացողի դեմքը նկարելու ու տիրոջն ուղարկելու համար, WIFI ինտերնետ տարածելու հնարավորություն և «Bluetooth alarm», այսինքն՝ եթե հեռախոսն ու դրամապանակն իրարից հեռանում են, ապա տերը ազդանշան է ստանում։ Սա գործնականում բացառում է հեռախոսը կամ դրամապանակը որևէ տեղ մոռանալու հավանականությունը (Volterman-ի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ

Հիշեցնենք նաև, որ «Volterman»-ը, տպավորիչ արդյունք է ցույց տվեց հունիսի վերջին մեկնարկած դրամահավաքում՝ հավաքելով ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը

ԿԲ-ն այսօր կներկայացնի նոր սերնդի թղթադրամները (տեսանյութ)

ՀՀ Կենտրոնական բանկը այսօր պաշտոնապես կներկայացնի երրորդ սերնդի նոր թղթադրամները

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…