Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ալկոհոլին ուղղվող ծախսերը նվազել են. ՀՀ տնային տնտեսությունների ծախսերի կառուցվածքը

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 26 Նոյեմբեր 2016

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015 թվականին մեկ տնային տնտեսության հաշվով միջին ամսական անվանական ծախսերը կազմել են 148616 դրամ։ 2014 թվականի համեմատ ամսական ծախսերը ավելացել են 3400 դրամով կամ 2.3%-ով։ Այս մասին նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Պարենային ապահովությություն և աղքատություն, 2016թ. հունվար-սեպտեմբեր» զեկույցում։

Սպառման գլխավոր ուղղությունը սննդամթերքն է։ 2015 թվականին բնակչության ամսական ծախսերի 42.3%-ը բաժին է ընկել սննդամթերքին։ Այդ թվում, գնված սննդամթերքին ուղղվել է 51198 դրամ կամ 34.4%, իսկ չգնված սննդամթերքի գծով ծախսերը կազմել են 11778 դրամ կամ 7.9%։

Տնային տնտեսությունների ծախսերի երրորդ խոշոր ուղղությունը ծառայություններն են։ 2015 թվականի ընթացքում տնային տնտեսությունները ծառայությունների ձեռքբերմանն ուղղել են ամսական 50052 դրամ, որը կազմում է ընդհանուր ամսական ծախսերի  33.7%-ը։

popul-spending

Ոչ պարենային ապրանքների ձեռբերմանն ուղղվել է 27991 դրամ (18.8%)։ Ծխախոտի ձեռքբերմանը բաժին է ընկնում ամսական ծախսերի 3.3%-ը (4900 դրամ), հանրային սննդին՝ 1.3%-ը (1874 դրամ)։

Ալկոհոլային խմիդքների վրա տնային տնտեսությունները ամսական ծախսում են 823 դրամ, որը կազմում է ամսական ընդհանուր ծախսերի 0.6%-ը։

Նշենք, որ ալկոհոլային խմիչքների վրա կատարված ծախսերը վերջին տարիներին կրճատվել են (2012 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 881 դրամ)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: