Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ալեքս Գրիգ»-ի ներկրումները նվազել են, իսկ հարկային վճարումներն` ավելացել. ՊԵԿ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:16 , 08 Նոյեմբեր 2016

Երեկ ԶԼՄ-ները ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հարց էին ուղղել 2016 թվականի առաջին ինն ամիսներին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից վճարված հարկերի մեծության վերաբերյալ, ինչին կոմիտեի նախագահը խոստացել էր շատ արագ արձագանքել:

Այդ առնչությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ընկերության կողմից 2016 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ապրանքների ներմուծման մասով մաքսային մարմիններին վճարվել է շուրջ 6,505,136.2 հազար դրամ: 2015 թվականի նույն ժամանակահատվածում ներմուծման գծով մաքսային մարմիններին կատարված վճարումները կազմել են 7,418,339.0 հազար դրամ: Այսինքն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ իրականացված ներմուծման ծավալների նվազման արդյունքում մաքսային մարմիններին պակաս է վճարվել շուրջ 913 միլիոն դրամ:

Ինչ վերաբերում է հարկային մարմիններին կատարված վճարումներին, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերության կողմից կատարված վճարումները ոչ թե նվազել են (ինչպես բարձրաձայնվել էր լրագրողական հարցման ընթացքում), այլ ավելացել շուրջ 68.0 միլիոն դրամով: Իսկ եթե համեմատենք ոչ թե ինն ամսվա, այլ տաս ամսվա ցուցանիշները, ապա հարկային մարմիններին կատարված վճարումներն ավելացել են 173.5 միլիոն դրամով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ-ն հավկիթի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում

Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։

Արցախահայության աջակցության նպատակով այս պահին երկու միջոցառում է հաստատված

Այդ մասին կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: