Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ալարկոտությունը վկայում է բարձր ինտելեկտի մասին՝ ըստ ամերիկացի գիտնականների

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

15:14 , 09 Օգոստոս 2016

ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի  գիտնականները պնդում են, որ ալարկոտությունը վկայում է բարձր IQ-ի մասին։ Այս մասին գրում է The Independent-ը՝ հղում անելով со ссылкой на Journal of Health Psychology պարբերականին։

Գիտնականները հարցում են անցկացրել մի քանի տասնյակ ուսանողների շրջանում, որի ընթացքում նրանց առաջարկվել է բարդ խնդիրների լուծման ժամանակ ընտրել գործողությունների հնարավոր տարբերակներից մեկը։ Հարցման արդյունքներով՝ ընտրվել է 60 հոգանոց փորձնական խումբ։

Նրանցից 30-ը նշել են, որ իրենք հաճույք են ստանում այն խնդիրներից, որոնք ստիպում են լուծման նոր ուղիներ փնտրել։ Մյուս 30-ը, հակառակը, հայտարարել են, որ խնդրի շուրջ մտածում են միայն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա։

Սակայն ամենաուշագրավը վերջին փուլն է։ Հետազոտողները գիտափորձի մասնակիցներին ֆիթնես-թևնոցներ են հագցրել՝ շաբաթվա ընթացքում նրանց ակտիվությունը չափելու համար։ Պարզվել է, որ մտածելու հետ սեր ունեցող ուսանողները շատ ավելի քիչ են շարժվում։ Այսինքն՝ ավելի ալարկոտ են։

Գիտնականները պնդում են, որ վիճակագրության տեսանկյունից իրենց ստացած տվյալները բավականին կարևոր են և կայուն։

Այս օրինաչափությունը նրանք հիմնավորում են հետևյալ կերպ. այն մարդիկ, որոնք մտածելուն հակված չեն, ավելի արագ են ձանձրանում և ազատ ժամանակը լրացնում են ֆիզիկական ակտիվությամբ։ Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պնդում են՝ ալարկոտությունը վկայում է այն մասին, որ մարդը սիրում է ընկղմվել մտքերի մեջ։ Իսկ ֆիզիկապես ակտիվ մարդիկ էներգիան արագ են սպառում և պարզապես ուժ չեն ունենում մտավարժանքներով զբաղվելու համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Air Armenia ավիաընկերության աջակցության շնորհիվ ավտոբուսի խափանման պատճառով Իտալիայում մնացած 36 երեխաները վերադարձան Հայաստան

Իտալիայի Սարդինիա մարզի Ուտա քաղաքում «Լեռնեցիներ» պարային անսամբլը , մասնակցելով միջազգային մանկական փառատոնին, վերադառնում էր ավտոբուսով Հայաստան:

«Պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք Սփյուռքից փող չենք խնդրում». Սփյուռքի նախարար

Հայաստան-Սփյուռք գործակցության պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք Սփյուռքից փող չենք խնդրում՝ ցանկանալով հիմք դնել նոր որակի փոխադարձ գործակցության

10 հետաքրքիր փաստ՝ Սինգապուրի մասին

Սինգապուրը նախկինում կոչվել է Տեմասեկ, որը թարգմանաբար նշանակում է ծովի քաղաք։