Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է

Վերադարձ լուրերի բաժին

12:10 , 16 Փետրվար 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Փոխվարչապետի գրասենյակից b4b.am-ին հայտնեցին, որ պղնձաձուլարանի աշխատակիցները խնդրել են ներկայացնել գործարանի հետ կապված վերջին զարգացումները և հետագա ճակատագրի վերաբերյալ կառավարության մոտեցումները:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ: Այժմ ընթանում են բանակցություններ ռուսական «ՎՏԲ» բանկի և «ԷյՍիՓի» ընկերության միջև՝ պղնձաձուլարանի հետագա գործունեության վերաբերյալ: Կառավարությունը միջնորդ է հանդիսանում այդ բանակցություններում, փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և առավելագույն ջանք է ներդնում՝ կողմերի դիրքորոշումները իրար մոտեցնելու համար:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործարանի աշխատակիցներն անմիջական կապ կպահպանեն փոխվարչապետի գրասենյակի հետ՝ վերջին զարգացումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։