Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Վերադարձ լուրերի բաժին

14:11 , 23 Հոկտեմբեր 2018

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը: Ինչպես փոխանցում է Ազատություն ռադիոկայանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վառարանը կրկին կմիացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում գործարանը չի փակվի։

Կառավարության և ավելի քան 500 աշխատող ունեցող գործարանի սեփականատիրոջ միջև տեղի ունեցած բանակցությունների մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանն» ասել էր, որ բանակցությունները դեռ շարունակվում են և հավանական է, որ համաձայնություն ձեռք կբերվի գործարանը վերջնական չփակելու համար։ – «Կան տարբերակներ, որոնք որ մի փոքր հուսադրող են։ Կա տարբերակ, որպեսզի Ալավերդու գործարանը շարունակի աշխատել։ Կոմպրոմիսային տարբերակ սեփականատիրոջ և կառավարության միջև որոշակի բանակցությունների արդյունքում գալ ինչ որ անցումային, կոմպրոմիսային տարբերակի, որ այս պահին գոնե գործարանը աշխատի, չփակվի», – մանրամասնել էր մարզպետը:

Պղնձաձուլարանը գրավադրված է ռուսաստանյան ՎՏԲ բանկում, և ի սկզբանե, ընկերությունը հայտարարել էր, որ հնարավոր է՝ Ալավերդու գործարանն անցնի ՎՏԲ-ին, ինչպես մեկուկես ամիս առաջ բանկին անցավ նույն ընկերությունների խմբին պատկանող Թեղուտի հանքավայրը։

Հիշեցնենք, այս ամսվա սկզբում Ընկերությունը կառավարության առջև պահանջ էր դրել արտանետվող ծծմբային անհիդրիդի օրենքով սահմանված տարեկան 5,600 տոննա թույլատրելի սահմանաչափի փոխարեն իրենց թույլ տալ արտանետել տարեկան մինչև 40 հազար տոննա՝ թույլատրելի նորմը գերազանցելով յոթ անգամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան:

Կուսումնասիրեն Հայկական ԱԷԿ-ի՝ մինչև 600 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ ունենալու հնարավորությունը

Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որի համար դեռ 2014-2015 թվականներին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել է համագործակցության և ֆինանսավորման մասին երկու համաձայնագիր: b4b.am-ի հաղորդմամբ` Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն ասաց, […]

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]