Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԻՆ-ը հերքում է կադրային ջարդի մասին տեղեկությունները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:00 , 29 Սեպտեմբեր 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով  «Ժամանակ» թերթի հրապարակմանը, որ ԱԻՆ-ումԱրտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ է:

Այդ կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նախարարությունից հեռանում են այն կադրերը, որոնք թերացել են ծառայողական պարտականությունները կատարելիս, ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերել ծառայությանը կամ օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքում են գտնվում:

«Շրջանառվող այն լուրերը, թե նոր նշանակումները լինելու են դրսից, չեն համապատասխանում իրականությանը: ԱԻ համակարգից հեռացող կադրերին վերահայտարարման արդյունքում փոխարինելու են երկար տարիների փորձառություն ու գիտելիք ունեցող սպայական կազմի իրենց ենթակաները, որոնք արժանացել են առաջխաղացման: Կադրային փոփոխությունների գործընթացը բնականոն է և կրելու է շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։