Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 12 Դեկտեմբեր 2017

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի «ամենափողատեր» պատգամավորների ցանկը՝ մշակելով նրանց իսկ կողմից լրացված գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Տվյալները համադրելի դարձնելու համար պատգամավորների տարբեր արժույթներով ներկայացված դրամական միջոցները ներկայացվել են դոլարային արտահայտությամբ (հիմք է վերցվել պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2017 թվականի մայիսի 18-ի փոխարժեքը)։

Հատուկ ընդգծենք, որ այս ցանկը լիարժեք պատկերացում չի տալիս պատգամավորների ունեցվածքի մասին։ Այստեղ ներկայացված են միայն նրանց կողմից հայտարարագրված դրամական միջոցները՝ առանց հաշվի առնելու նրանց կողմից հանձնված փոխառությունները, նրանց պատկանող բաժնեմասերը, անշարժ և շարժական գույքը։

Ցանկը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարագրել է ընդհանուր առմամբ 18.9 մլն դոլարի դրամական միջոցներ (470.9 մլն դրամ, 9 մլն 745 հազար դոլար և 7 մլն 273 հազար եվրո)։

Երկորդ տեղում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է (8.8 մլն դոլար), իսկ երրորդում՝ նույնպես ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը (7.6 մլն դոլար):

Նյութը արտատպելիս ակտիվ հղումը B4B.am-ին պարտադիր է։

tt15

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դրությունը երկարաձգվեց՝ որոշ սահմանափակումների մեղմացմամբ

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

Թուրքիայի գազային «ընկերությունը» Ռուսաստանի հետ

Թուրքիան, գրեթե ամբողջությամբ, հրաժարվել է ռուսական գազից:

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42.6% անկում է գրանցվել

2020 թ.-ի առաջին կիսամյակում ծառայությունների ծավալի անկումը 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 6.4%: