Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը կառավարության ծրագրի նախագծում չափելի թվային թիրախներ է նկատում

Վերադարձ լուրերի բաժին

14:53 , 14 Փետրվար 2019

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կառավարության ծրագրում կարևոր ու չափելի թվային ցուցանիշներ է տեսել:

«Կառավարության ծրագրի նախագիծը կարող էր ավելի մանրամասն թվեր պարունակել, սակայն առնվազն հինգ չափելի թիրախ կա: Առաջինը ՀՆԱ-ի աճն է` առնվազն 5 տոկոս: Դա իրական աճն է, գնաճը դրանում ներառված չէ, եթե դա էլ ներառվի աճը կլինի 5-9 տոկոս»,-ասել է Թունյանը:

Պատգամավոր նշել է` ըստ նախորդ իշխանությունների հաշվարկի` տնտեսական աճի յուրաքանչյուր մեկ տոկոսը աղքատության մակարդակը նվազեցնում է 0.3 տոկոսով: Եվ 5 տոկոս աճի պարագայում աղքատությունը 1.5 տոկոսով կկրճատվի: Նա նկատել է, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կար երկու թիրախ` աղքատության նվազում` 10 տոկոսային կետով և գործազրկության նվազում` 5 տոկոսային կետով: «Դա կառավարության ծրագրում տեղ չի գտել, սակայն մնում է այս կառավարության և մեր քաղաքական թիմի խոստումը»,-շեշտել է Թունյանը:

Արտահանմանն անդրադառնալով` պատգամավորն ասել է, որ ծրագրում կա դրույթ, ըստ որի արտահանումը պետք է հասնի ՀՆԱ-ի 43-45 տոկոսի: Որոշ մեկնաբանություններում նշվում է, որ դա անիրատեսական ցուցանիշ է: Թունյանն այս առիթով նշեց` մարդիկ ուշադիր չեն կարդացել ծրագիրը: Նշված ցուցանիշը վերաբերում է ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, որը 2017թ. 37 տոկոս է կազմել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։