Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ տնտեսագիտական վարչությունն՝ ընդդեմ եկամտահարկի դրույքաչափի փոփոխության

Վերադարձ լուրերի բաժին

18:43 , 08 Հունիս 2016

ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծն արդեն քննարկվում է Ազգային ժողովում։ ԱԺ տնտեսագիտական վարչությունն արդեն իր եզրակացությունները ներկայացրել է և անհամաձայնություն հայտնել մի շարք կարևոր դրույթների։

Մասնավորապես, հանձնաժողովի ուշադրությանն է արժանացել ՀՕ-ով նախատեսված՝ եկամտային հարկի դրույքաչափերի առաջարկվող փոփոխությունը։

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՕ-ով առաջարկվում է փոփոխել եկամտային հարկի դրույքաչափերն ու վերին շեմը, որի արդյունքում միջինից բարձր աշխատավարձ ստացողների հարկային բեռը ծանրանալու է։

Այսպես, գործող օրենսդրությամբ սահմանված են հետևյալ դրույքաչափերը

Մինչև 120 000 դրամ՝ 24.4%,
120 001 – 2 000 000 դրամ՝ 29 280 դրամ՝ գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%-ը,
2 000 000 դրամից ավելի՝ 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%:

Հարկային օրենսգրքով (հոդված 150) սահմանվում են հետևյալ դրույքաչափերը

Մինչև 120 000` ՀՀ դրամ 23%,
120 001 – 1 000 000 ՀՀ դրամ` 27 600 ՀՀ դրամ՝ գումարած 120 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 28%-ը,
1 000 000-ից ավելի` 274 000 ՀՀ դրամ՝ գումարած 1 000 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 33%-:

Միջին և միջինից բարձր աշխատավարձ ստացողների հարկման դրույքաչափը մի կողմից դրույքաչափը բարձրացել է 26%-ից մինչև 28%, մյուս կողմից՝ շեմը նվազել է 2 մլն-ից 1 մլն։ Այսինքն՝ պետությունը 1 միլիոն դրամը տեղափոխում է հարկման ավելի բարձր տիրույթ։

Այս փոփոխությունը հարուցել էր առաջին հերթին ՏՏ ոլորտի և թափանցիկ աշխատող բարձր վարձատրությամբ մյուս աշխատողների դժգոհությունը։

Որքան էլ զարմանալի լինի՝ ԱԺ տնտեսագիտական վարչությունն այս դեպքում դժգոհողների կողմից է։

Եզրակացության մեզ նշվում է, որ եկամտային հարկի դրույքաչափերի առաջարկվող փոփոխությունները հետապնդում են գլխավորապես ֆիսկալ նպատակներ` ծանրացնելով եկամտային հարկ վճարողների գերակշիռ մեծամասնության հարկային բեռը:

Ավելին, ԱԺ տնտեսագիտական վարչությունը կարծիք է հայտնել, որ այս փոփոխության ընդունման արդյունքում վարձու աշխատողների հիմնական զանգվածի փաստացի գնողունակությունը զգալիորեն կնվազի,  ինչը կնպաստի աշխատուժի արտահոսքի մեծացմանը (հատկապես` դեպի Ռուսաստանի Դաշնություն):

Ընդ որում՝ եզրակացության մեջ կան նաև ՀՕ այլ դրույթներին (օրինակ՝ շրջանառության հարկի շեմին) վերաբերող կոշտ դիտարկումներ։

Թե որքանով այս եզրակացությունը կազդի ԱԺ պատգամավորների քվեարկության վրա՝ կերևա մոտ ապագայում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: