Invalid username or password
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ:
Այդ մասին ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտնեցին պատվիրակության անդամները: Բեղլոյանը նշեց` դա պատվիրակության մեկ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է: «ՀՀ պատգամավորական ներկայացուցչության ստատուսը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում բարձրացվեց: Կոնսենսուսով, բոլոր երկրների ստորագրությամբ հաստատվեց իմ թեկնածությունը՝ որպես փոխնախագահ: Դա անձի հետ կապված գործընթաց չէ, դա կազմակերպությունում Հայաստանի աճող դերի արտացոլումն է ու բոլորի թիմային աշխատանքի արդյունքը»,- ասաց Բեղլոյանը:
Նա նշեց` Հայաստանն առաջին անգամ ղեկավար պաշտոն է զբաղեցնում միջխորհրդարանական կազմակերպության կազմում և դա համարեց Հայաստանի արտախորհրդարանական դիվանագիտության զգալի նվաճում: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 54-րդ նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 19-21-ը՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:
Դիտումներ 314
Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: