Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն քննարկում է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

Վերադարձ լուրերի բաժին

12:38 , 13 Նոյեմբեր 2019

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը նոյեմբերի 13-ի ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Առաջարկում ենք անցումային դրույթներով սահմանված օրենքի գործունեության ժամկետը փոփոխել, օրենքի սահմանափակ գործունեության ժամկետը երկարացնել՝ 2020 թ. հունվարի 1-ից այն տեղափոխելով 2022 թ. հունվարի 1, այսինքն՝ 2020 և 2021 թթ. նույնպես ֆինանսական համահարթեցման մասին օրենքը կիրարկել սահմանափակ տարբերակով: Սահմանափակ այն իմաստով, որ առկա ռեսուրսը՝ օրենքով սահմանված ֆինանսական համահարթեցման տրամադրվող շուրջ 55,3 մլրդ դրամը բաշխել այն սկզբունքով, ինչ արել ենք նախորդ տարիներին»,- ասաց Տերտերյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի վարկանիշը՝ 85, կառավարությանը՝ 67.9 տոկոս

GALLUP International association-ի լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ընկերությունն այսօր ամփոփեց հետազոտության արդյունքները:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է մի խումբ ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Քննարկվել են համավարակային իրավիճակի ազդեցությունը և հետևանքները ՏՏ ոլորտի վրա, ներկա խնդիրները և ապագայի հնարավոր դժվարություններն, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն աջակցելու՝ նախագահական ինստիտուտի հնարավորությունները: