Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն քննարկում է Հարկային օրենսգրքի նախագիծը (ուղիղ հեռարձակում)

Վերադարձ լուրերի բաժին

17:58 , 09 Հունիս 2016

Ազգային ժողովում այսօր մեկնարկել են Հարկային օրենսգրքի քննարկումները: Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը հայտարարել է, որ օրենսգրքի մշակման աշխատանքները սկսվել են դեռ 2014 թ. տարեվերջին և աչքի են ընկել աշխատանքային խմբի լայն ընգրկվածությամբ. բացի ֆինանսների նախարարության, հարկային մարմինների աշխատակիցներից խմբում եղել են ՀԿ-ների, ԱՄՀ-ի, ՀԲ-ի փորձագետներ:

Նա նշել է, օրենսգիրքը  բաղկացած է 4 հիմնական մասերից` ընդհանուր մաս, որտեղ հիմնական կարգավորումներն են և միատեսակ մոտեցում է սահմանվել տարբեր հարկատեսակներով հարկման հարաբերություններում, երկրորդը` հատուկ մասն է, որտեղ ներառված են հիմնական հարկատեսակների կարգավորումները, երրորդը` հարկային վարչարարության մասը, չորրորդը` անցումային մասն է:

Ըստ Միրումյանի, ՀՕ-ի հիմնական սկզբունքներն են` այն պետք է խրախուսի տնտեսական գործունեությունը, նպաստի ակտիվացմանը և երկարաժամկետ աճի ապահովմանը:

ԱԺ քննարկմանը հետևեք ուղիղ հեռարձակմամբ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամենակարևորը կրթությունն է. DigiTimes-ը զրուցել է Ucom-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի DigiTimes-ը անդրադարձել է Ucom ընկերության համահիմնադիրն ու զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանին։

Հայաստանը 50 մլն դոլարի վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից

Նշված միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը (պակասուրդի ընդհանուր գումարը՝ 156,915,705.5 հազ. ՀՀ դրամ)