Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն քննարկում է կենտրոնական բանկի նոր նախագահի թեկնածության հարցը

Վերադարձ լուրերի բաժին

12:05 , 16 Ապրիլ 2020

Խորհրդարանը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը: Թեկնածությունն առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցությունը, այն հավանություն էր առաջացրել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

Խորհրդարանի լիագումար նիստում Գալստյանի թեկնածությունը ներկայացրեց խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Թեկնածու Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին, 1994-1999 թթ. ուսանել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ բուհի ասպիրանտուրայում՝ 2003-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, դրանից հետո Գալստյանը սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Թեկնածուն ԿԲ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին, որտեղ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, իսկ հետագայում ղեկավարել է նաև վիճակագրական վարչությունը: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018-ից մինչ օրս հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ: Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու, դասախոս: Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: 2015-ին ճանաչվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս: Ներգրավված է հասարակական գործունեության մեջ, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Մանուկյանը ներկայացրեց նաև հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ հանձնաժողովն առաջնորդվել է մի շարք սկզբունքներով՝ մասնագիտական համապատասխանություն, ոլորտում փորձ: Պատգամավորը նշեց, որ հանձնաժողովի իր գործընկերների կողմից առաջ է քաշվել նաև այն թեզը, որ ԿԲ-ում աշխատելը կարող է դիտարկվել որպես վատ գործոն: «Բայց կարծում եմ, որ սա հենց այն պարագան է, որ մենք գործ ունենք կայացած ինստիտուտի հետ: Եվ այնտեղ աշխատանքային փորձը կարող է միայն որպես դրական ներկայացվել»,-ասաց նա:

Արմենպրես

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: