Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն քննարկում է աշխատանքի ընդունվելիս տարիքային սահմանափակումը բացառող օրենքի նախագիծը

Վերադարձ լուրերի բաժին

20:10 , 09 Սեպտեմբեր 2019

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն: Ուրիխանյանը ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում:

«Մարդկանց, ովքեր ունակ են, ցանկություն ունեն աշխատելու, չի կարելի տարիքի պատճառով չընդունել աշխատանքի»,-ասաց Ուրիխանյանը: Աշխատանքի ընդունվելիս որպես խտրականություն ֆիքսելու համար ներկայացվել են մի շարք առաջարկություններ ևս, որոնք ընդունվել և ներառվել են նախագծում: Խտրականությունների շարքին դասվել են նաև մի շարք այլ հատկանիշներ: Արդյունքում ֆիքսվել է՝ խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության,տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ եւ (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման եւ (կամ) փոփոխման եւ (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսեւորումը:

Ուրիխանյանը նկատեց՝ հաճախ տարբեր պատճառներով, սակայն ցանկության բացակայության հիմքով պետական և ոչ պետական հատվածներում մարդկանց ազատում են աշխատանքից: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարվել է մեկ փոփոխություն՝ ամրագրվել է տարատեսակ հայտարարությունների, գովազդների մեջ ևս այդ խտրականությունն ամրագրելու արգելքը: «Այսինքն՝ չի կարելի ամրագրել, որ պահանջվում է այսինչ տարիքի, սեռի կամ հատկանիշների անձնավորություն՝ բացի այն դեպքերից, երբ դա պահանջում է աշխատանքի բնույթը»,-ներկայացրեց պատգամավորը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։