Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն վավերացրել է $100 մլն-ի վարկով ՌԴ-ից սպառազինություն ձեռք բերելու համաձայնագիրը

Վերադարձ լուրերի բաժին

12:16 , 06 Դեկտեմբեր 2017

Ազգային ժողովը վավերացրել է 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը վավերացնելու հարցին միաձայն կողմ է քվեարկել 92 պատգամավոր: Համաձայնագրով ՌԴ-ն մինչև 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարումների ֆինանսավորման համար:

Զինատեսակների ցանկը կարող է փոփոխվել ՀՀ ՊՆ և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխադարձ գրավոր համաձայնությամբ, քանի որ վարկը իրականացվելու է 5 տարում, իսկ այդ ընթացքում կարող է նոր զինտեխնիկա արտադրվել և վարկի շրջանակում նոր զինատեսակների ձեռքբերման վերաբերյալ համաձայնություն լինել:

Վարկը Հայաստանին տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ 3 տոկոս տոկոսադրույքով: ՀՀ-ն ՌԴ-ից ժամանակակից սպառազինություն է ձեռք բերելու ներքին գներով:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: