Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն չընդունեց սահմանի վրա ԱԱՀ գանձելուց հրաժարվելու օրինագիծը

Վերադարձ լուրերի բաժին

22:30 , 10 Սեպտեմբեր 2019

ՀՀ Ազգային ժողովը չընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր հրաժարվել սահմանին ներկրվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկ գանձելուց: Օրենքի նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«1997 թ. մեր երկրում սահմանի վրա ԱԱՀ է գանձվում, որը նշանակում է, որ 22 տարի բիզնեսն ու տնտեսավարողները անտոկոս վարկավորում են պետությանը: Քայլ առ քայլ մենք պետք է սահմանից հրաժարվենք, գործարքները պետք է կատարվեն, հետո, ինչպես ամբողջ աշխարհում, մենք պետք է գանձենք ԱԱՀ-ն: Պարզ քայլ է, պետք է հրաժարվենք սահմանի վրա ԱԱՀ գանձելուց: Բիզնեսը պարտավոր չէ պետությանը անվճար վարկավորել»,- ասաց Մելքումյանը: Նախագիծը չընդունվեց 52 դեմ, 41 կողմ և 14 ձեռնպահ ձայներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը նվազել է

Այդ կարծիքն է հայտնել ԵՏՀ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը՝ «Անտիկոնտրաֆակտ-2019» միջազգային ֆորումի շրջանակում:

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին

Յան Վան Բիլսենը ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, գործարար հատվածը ներառող, խորհրդատվական ծրագրերը:

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է 2019 թ. հոկտեմբերի 29-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշման մանրամասները

2019 թ-ի սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 0.5%: