Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն համախմբում է տնտեսագետներին

Վերադարձ լուրերի բաժին

18:53 , 16 Մարտ 2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ փոխվարչապետի գրասենյակի ներքո գործող տնտեսական օպերատիվ խմբի գործունեության շրջանակում ԱԺ էին հրավիրվել առաջատար տնտեսագետները՝ քննարկելու կորոնավիրուսի հնարավոր տնտեսական ազդեցությունները մեղմելու ուղիները: Պատգամավորի խոսքով՝ հրավիրվել են նաև իշխանությունում չգտնվող անկախ մասնագետները: Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Փորձը ցույց է տվել, որ մենք համախմբվում ենք լուրջ վտանգների ժամանակ։ Ու հաղթում։
Կորոնավիրուսը նույնպես այդպիսի վտանգ է, որը առողջապահականից բացի, նաև տնտեսական լուրջ ռիսկեր է պարունակում։ Հայաստանը, լինելով փոքր ու բաց տնտեսություն, չի կարող զերծ մնալ այդ վիրուսի բացասական ազդեցություններից։

Ինչպես նշել եմ, կառավարության, Կենտրոնական բանկի ու ԱԺ-ի տնտեսական բլոկը ամբողջ թափով լծվել է տնտեսական ազդեցությունների վերլուծության ու հակազդման միջոցառումների մշակման գործին, փոխվարչապետի գրասենյակի ներքո ձևավորվել է տնտեսական օպերատիվ խումբ՝ ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակելու և գործողությունների միասնական փաթեթ ներկայացնելու համար։

Չնայած սրան, մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ՝ չլսելով իշխանության մեջ չգտնվող բարձրակարգ մասնագետների կարծիքներն ու խորհուրդները։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը եղել է և կլինի այն հարթակը, որը կապահովի կապը մասնագիտական շրջանակների և որոշում ընդունողների (decision maker) միջև։

Այսօր շատ արդյունավետ ու շահագրգիռ քննարկում ունեցանք, որին բացի ԱԺ պատգամավորներից, կառավարության և ԿԲ ներկայացուցիչներից՝ մասնակցում էին նաև Վաչե Գաբրիելյանը, Վարդան Արամյանը, Տիգրան Ջրբաշյանը, Աշոտ Խուրշուդյանը, Հայկազ Ֆանյանը, որոնց շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու, իրենց փորձով, գիտելիքներով կիսվելու և արժեքավոր խորհուրդների / դիտարկումների համար։
Հնչած առաջարկները և դիտարկումները հաշվի կառնվեն փոխվարչապետի գրասենյակի ներքո ձևավորված տնտեսական օպերատիվ խմբի կողմից՝ հակազդման միջոցառումների մշակման ժամանակ։ Ըստ անհրաժեշտության՝ այս հանդիպումները կլինեն շարունակական՝ այս ձևաչափով կամ հեռահար տարբերակով։

Կարելի է ասել, որ ունենք «տնտեսագիտական մոբիլիզացիա», որը թույլ է տալու այս իրավիճակից դուրս գալ մինիմալ վնասներով և ավելի ուժեղացած։

Ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Դրանում կասկած չկա։

Առողջ եղեք»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերատեսչություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և ներկայացնում կառավարության ղեկավարին

Կառավարությունում քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը:

ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ

Հրատապ միանվագ աջակցության գումարները հաճախորդներին կտրամադրվեն առանց միջնորդավճարների և նվազեցումների:

Եկամտահարկի վերադարձի համար նոր փաստաթուղթ է անհրաժեշտ

ՊԵԿ-ը տեղեկացրել է, թե ինչ է պետք ներկայացնել: