Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն ընտրում է ՀՀ 4-րդ նախագահին (ուղիղ միացում)

Վերադարձ լուրերի բաժին

10:26 , 02 Մարտ 2018

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 89 պատգամավոր: Պատգամավորները կշարունակեն քննարկել Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը:

Ժամը 10:30-ին կմեկնարկի ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը: Իշխող կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել են Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, իսկ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Ծառուկյան» խմբակցությունը՝ կողմ:

Մարտի 2-ի նիստում կկայանա նաև Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ