Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն ընդունեց «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

Վերադարձ լուրերի բաժին

12:37 , 14 Նոյեմբեր 2019

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այս մասին օրենքի նախագիծը նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում ընդունվեց 85 կողմ և 13 դեմ ձայներով: Օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Առաջարկում ենք անցումային դրույթներով սահմանված օրենքի գործունեության ժամկետը փոփոխել, օրենքի սահմանափակ գործունեության ժամկետը երկարացնել՝ 2020 թ. հունվարի 1-ից այն տեղափոխելով 2022 թ. հունվարի 1, այսինքն՝ 2020 և 2021 թթ. նույնպես ֆինանսական համահարթեցման մասին օրենքը կիրարկել սահմանափակ տարբերակով: Սահմանափակ այն իմաստով, որ առկա ռեսուրսը՝ օրենքով սահմանված ֆինանսական համահարթեցման տրամադրվող շուրջ 55,3 մլրդ դրամը, բաշխել այն սկզբունքով, ինչ արել ենք նախորդ տարիներին»,- նշել է Տերտերյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7 տոկոսով

Չնայած տասը ամսվա կտրվածքով տնտեսական հիմնական ցուցանիշները նվազել են, սակայն սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին մի շարք ոլորտներում արձանագրվել է որոշակի աճ: Մասնավորապես, արդյունաբերությունն աճել է 3.2 տոկոսով, շինարարությունը՝ 3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.2 տոկոսով:

ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք

Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք:

UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ նշյալ սակագնային պլանների բաժանորդներից ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի նաև Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp հավելվածներից օգտվելիս։