Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն ընդունեց նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց օդի տուրքից ազատելու օրինագիծը

Վերադարձ լուրերի բաժին

18:29 , 04 Դեկտեմբեր 2019

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը: Առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: Դեկտեմբերի 4-ի խորհրդարանի նիստում օրենքի նախագիծն ընդունվեց 108 կողմ և 1 դեմ ձայներով:

«Այս օրենքով առաջարկում ենք օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձանց, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում կմեկնեն նոր ուղղությամբ թռիչքներով, այդ մարդկանց մենք կազատենք օդի տուրքից: Ինչ է նշանակում նոր ուղղություն. IATA կոդով օդանավակայանները դասակարգվում են, և, եթե այդ օդանավակայաններ մինչ այդ մեր օդանավակայանից թռիչքներ չեն եղել, և դա կդասակարգվի, որպես նոր ուղղություն, ապա կընկնի այս արտոնության տակ: Այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր պետք է իրականացնեն ամառային և ձմեռային ժամանակաշրջանում: Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների եւ չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության սահմանած կարգով»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նախարարի տեղակալը հավելել էր, թե արտոնությունը կնպաստի, որ Հայաստանի օդային շուկան լրացվի նոր ավիաընկերություններով ու թռիչքային ուղղություններով, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ավելի մատչելի ձևով կապել այլ երկրների հետ:

Նախագծի զեկուցողն առաջարկել էր հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով, որովհետև նախատեսվող կարգավորումներով չվերթներ իրականացնելու ցանկություն են հայտնել մի շարք ավիաընկերություններ, որոնք չվերթներ են իրականացնելու դեպի Կալուգա, Բեռլին, Հռոմ և եվրոպական այլ քաղաքներ:

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ստացել էր դրական եզրակացություն:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դրությունը երկարաձգվեց՝ որոշ սահմանափակումների մեղմացմամբ

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

Թուրքիայի գազային «ընկերությունը» Ռուսաստանի հետ

Թուրքիան, գրեթե ամբողջությամբ, հրաժարվել է ռուսական գազից:

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42.6% անկում է գրանցվել

2020 թ.-ի առաջին կիսամյակում ծառայությունների ծավալի անկումը 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 6.4%: