Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում պետության և մասնավորի գործընկերությունը խթանող օրենքի նախագիծը

Վերադարձ լուրերի բաժին

19:22 , 28 Հունիս 2019

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցին:

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման եւ պահպանման նպատակով անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի սահմանումը և ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներդրման խրախուսումը, որը կնպաստի պետություն–մասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի խորհրդատուների աջակցությամբ: Նախագիծն ընդունվեց 84 կողմ ձայնով:

Հունիսի 3-ին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր միաձայն` 111 կողմ ձայնով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4 տոկոսով

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.8 տոկոսային կետով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.5 տոկոսային կետով:

ՄԻՊ իրավասությունները սահմանափակ են`բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված. Թաթոյան

Նա ընդգծեց, որ Հայաստանում արտակարգ դրության ընթացքում 276 անձից ստացվել է ըստ խնդրի բնույթի 83 գրավոր և բանավոր բողոք՝ հասցեագրված մարդու իրավունքների պաշտպանին: Նա նաև շեշտեց, որ քաղաքացիները նախ պետք է կարդան պայմանագրերը, ինչը երբեմն չի արվում: