Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն ընդունեց հարկային բարեփոխումների փաթեթը

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 73 պատգամավոր, դեմ` 32, ձեռնպահ չկար:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է եկամտային հարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի:

Առաջարկվող փաթեթով նաև սահմանվում է միկրոձեռնարկատիրություն հասկացությունը՝ այն ձեռնարկությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը: Այդպիսի ձեռնարկություններում յուրաքանչյուր աշխատողի համար սահմանվում է 5000 դրամ հարկ՝ 23% եկամտահարկի փոխարեն:

Գրավատների պետտուրքը ներկայում 100 հազար դրամ է, առաջարկվում է առաջին տարում դարձնել 1.5 մլն դրամ, հետո 2 մլն դրամ: Իսկ Փոխանակման կետերի համար 50 հազար դրամ պետական տուրքն առաջարկվում է առաջին տարում դարձնել 500 հազար դրամ, հետո՝ 1 մլն դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Դրամով ավանդների ծավալներն աճել են

Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը: