Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն ընդունեց կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված օրինագիծը

Վերադարձ լուրերի բաժին

12:59 , 23 Հունվար 2020

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հունվարի 23-ի նիստում քվեարկությամբ նախագիծը ստացավ 116 կողմ ձայն:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը,նախագիծը ներկայացնելով նշել էր՝ այն ուղղված է կապիտալի շուկայի զարգացմանը: Նախաձեռնության ընդունման շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա դիմելու Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիային, որպեսզի վերջինս իր կայքէջում ՀՀ-ում Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացություն հրապարակի, ինչը մեծ խթան կհանդիսանա միջազգային շուկայի մասնակիցների համար՝ ՀՀ շուկա մուտք գործելու առումով:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարկային կազմակերպության կողմից վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ

Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։

22.01.2021 թ.: Շաբաթական ամփոփ տվյալներ ԿԲ-ից

Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: