Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն ընդունեց բորսաների գործունեությունը խթանող օրենքը

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ ԱԺ-ն 115 կողմ ձայներով ընդունեց պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի հեղինակած օրինագիծը: Այդ կապակցությամբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր Ազգային Ժողովը միաձայն ընդունեց մեր նախագիծը, որով ձեռնարկություններին խրախուսում ենք գրանցվել (ցուցակվել) բորսայում, թողարկել արժեթղթեր՝ ազատելով այդ արժեթղթերը ձեռք բերող անձանց դրանցից ստացվող եկամտային հարկից կամ շահաբաժինների հարկից։ Միաժամանակ այն միջնորդ ընկերությունները, որոնք կօգնեն ձեռնարկություններին գրանցվել բորսայում և թողարկել արժեթղթեր, մարտի 1֊ից կազատվեն ավելացված արժեքի հարկից։

Այս օրենքի ընդունումը առանցքային նշանակություն ունի արժեթղթերի շուկայի կայացման համար, որի շնորհիվ ձեռնարկությունները կարող են ազգաբնակչությունից ուղիղ ներգրավել խնայողություններ՝ խուսափելով բանկային համակարգից, այստեղ գործող միջնորդավճարներից և տոկոսներից։

Ներքին խնայողությունները ցանկացած երկրի կայուն աճի հիմնական երաշխիքն են. մենք ստեղծում ենք մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան բնակչության ներքին խնայողությունները ուղղել տնտեսության զարգացմանը։

Հաջորդիվ մտածում ենք սպառողական վարկերի շուկայում գործող բարձր տոկոսադրույքները և անառողջ սպառումը սահմանափակելու ուղղությամբ։

Շնորհակալ եմ իմ գործընկերներ Բաբկեն Թունյանին, Արտակ Մանուկյանին, Կարեն Զաքարյանին՝ թիմային արդյունավետ աշխատանքի համար»։

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: