Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն ընդունեց աշխատանքի տեսչական համակարգին առնչվող օրինագիծը

Վերադարձ լուրերի բաժին

14:17 , 04 Դեկտեմբեր 2019

Այն դեկտեմբերի 3-ին կայացած խորհրդարանի նիստում ներկայացրել էր պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Նրա խոսքով՝ առաջարկվում է օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական փաթեթով ՀՀ-ում աշխատանքի տեսչական համակարգն իր գործառույթներով համապատասխանեցվում է ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

Դեկտեմբերի 4-ի Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծն ընդունվեց 110 կողմ և 3 ձեռնպահ ձայներով: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2019թ. նոյեմբերի 19-ին՝ Ազգային ժողովի նիստում՝ 90 կողմ և 1 դեմ ձայնով:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով

Հատուկ առաջարկ ՎԻվա-ՄՏՍԻ-ից՝ ստիկերներով արտահայտվել գերադասողների համար:

ՊԵԿ-ը կանխել է թմրանյութի տեղափոխման հերթական փորձը

Իրանի քաղաքացին փորձել է դեպի Ճապոնիա արտահանվող ուղեբեռում տեղափոխել ավելի քան 5 կգ «մեթամֆետամին»:

17.01.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 13.6 մլն ԱՄՆ դոլար: