Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն ընդունեց անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու ԿԲ իրավունքը չեղարկելու օրինագիծը

Վերադարձ լուրերի բաժին

13:15 , 09 Դեկտեմբեր 2019

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

«Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում: Հարկ է նշել, որ նման դրույթներ նախատեսված են եղել և կիրարկվել են ԱՊՀ մի շարք երկրներում, և այն ժամանակ մեր տարածաշրջանում ֆինանսական ենթակառուցվածքների թերի զարգացվածության պարագայում որոշակիորեն արդարացված էին, սակայն նույնիսկ այդ պարագայում հանդիպեցին բուռն հակազդեցության և քննարկումների ինչպես ԿԲ ներսում, այնպես էլ համակարգի մասնակիցների շրջանում: Հետագայում, կարճ ժամանակ անց, այն ուղղակի հակասության մեջ մտավ տվյալ ժամանակահատվածում արագ զարգացող օրենսդրության և զարգացած տնտեսություններում գործող ինստիտուտների հետ, ինչպիսիք են, օրինակ, առևտրային գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանությունը»,- նշեց Երիցյանը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 55 կողմ, 36 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեռլինը նույնպես կունենա Թումո կենտրոն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը:

Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։

Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: Պատվիրակությունը գլխավորել է Վասիլիս Մարագոսը: