Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն երրորդ նստաշրջանում ընդունել է աննախադեպ թվով օրենքներ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:25 , 05 Սեպտեմբեր 2018

Հայաստանի ազգային ժողովը երրորդ նստաշրջանում ընդունել է 314 օրենք, ինչն աննախադեպ ցուցանիշ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը` ամփոփելով երրորդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:

«Խորհրդարանն այս նստաշրջանում ընդունել է 314 օրենք: Այդ ցուցանիշն աննախադեպ է: Այն ունի օբյեկտիվ բացատրություն՝ օրենսդրությունը համապատասխանեցվում էր Սահմանադրությանը: Բայց սա միակ պատճառը չէ օրենքների գերարագ ընդունման համար: Արագացված ռեժիմը հանգեցրել է աննախադեպ իրավիճակի: Ամբողջ օրակարգը սպառվել է երկու օրվա ընթացքում: Օրենքների քննարկումները ժամանակի սահմանափակման պատճառով քննարկվել են մակերեսորեն»,-ասել է ծրագրի ղեկավարն ու հավելեց՝ որևէ խմբակցություն այս հարցը չի բարձրացրել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ 3-րդ նստաշրջանի ընթացքում բավականին լուրջ օրենսդրական նախաձեռնություններ են քննարկվել: Նա օրենքների արագ կերպով ընդունումն ու քիչ ժամանակով քննարկումները մեկնաբանել է ԱԺ կանոնակարգում կատարված փոփոխություններով: «Քննարկումներն արագ տեմպերով են ընթանում, քանի որ տվյալ նախաձեռնությունները լիարժեք քննարկվում են հանձնաժողովների նիստերի ընթացքում, և բոլոր պատգամավորները դրանց ակտիվ մասնակցություն են ունենում»,-ասաց նա:

Պատգամավորը նկատել է՝ ակտիվությունը ԱԺ լիագումար նիստերից տեղափոխվել է հանձնաժողովներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն առաջին փուլով չընտրվեց վարչապետ

Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը:

ՈՒՂԻՂ. Շարունակվում է ԱԺ հատուկ նիստը. քվեարկվելու է վարչապետի ընտրության հարցը

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հատուկ նիստը։ Օրակարգում վարչապետի ընտրության հարցն է։ Առաջադրված է մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը։

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը: