Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն արտահերթ ռեժիմով քննարկում է ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս բերելու առաջարկն ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

12:46 , 03 Հոկտեմբեր 2017

Ազգային ժողովը լիագումար նիստում արտահերթ ռեժիմով քննարկում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս բերելու մասին «Ելք» դաշինքի ներկայացրած հայտարարության նախագիծը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ շատերը իրենց հարցնում են, թե եթե իրենց հայտարարության բովանդակության մեջ համոզված են, ինչու են այդ հարցի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես գալիս:

«Դա շատ պարզ պատճառ ունի: «Ելք» դաշինքը՝ որպես բազմակարծությունը և քննարկման ոգին գնահատող ուժ, հակափաստարկների ակտիվ փնտրտուքի մեջ է: Գիտեք, որ այս հարցը մենք քննարկել ենք Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում: Այդ քննարկման ընթացքում մենք լուրջ հակափաստարկներ չենք լսել: Հենց այդ հակափաստարկները լսելու համար ենք մենք ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես գալիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:

Նա նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև դռնփակ ռեժիմով, և այնտեղ քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորները, ովքեր չեն կարող ինչ-ինչ բաների մասին հրապարակային խոսել, կարող են դրանց մասին բարձրաձայնել դռնփակ նիստերի ընթացքում:

Ուղիղ հեռարձակումը՝ այստեղ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը: