Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը

Վերադարձ լուրերի բաժին

14:21 , 20 Սեպտեմբեր 2019

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Նախատեսվում է վերադարձնել ինպես նոր և հին դեբետային մնացորդները: ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 20-ի արտահերթ նիստում:

Օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ-ի բոլոր դեբետային գումարների վրա՝ ըստ էության հնի և նորի որևէ տարանջատում չդնելով: Հին դեբետային գումարները, որոնք ետ չեն վերադարձվում, կազմում են ավելի քան 56 մլրդ դրամ: Պետությունն այդ պարտավորությունն ունի շուրջ 2835 հարկ վճարողների համար: Նրանցից 2571-ը գործող են, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտքը կազմում է 50 մլրդ 748 մլն դրամ: Պետությունը նախատեսում է մինչ տարեվերջ վերադարձնել այդ 2571 տնտեսավարողների ԱԱՀ-ի դեբետային մնացորդները: Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, 3 բացակա պատգամավոր նամակով իրենց կողմ դիրքորոշումն էին արտահայտել, արդյունքում՝ 92 կողմ ձայներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գյուղատնտեսական տեխնիկայի նվիրատվություն Լոռու մարզի համայնքներին

Եվրոպական միությունը շարունակում է անհապաղ աջակցություն տրամադրել Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին` կորոնավիրուսի ծանր սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար:

Հայաստանում ֆինանսական համակարգն իրացվելի է

Այդ մասին հավաստում է կենտրոնական բանկի հաշվետվությունը:

Համաշխարհային ՀՆԱ-ն անկում կունենա 4,7 տոկոսով

Նման կանխատեսում է կատարել Ֆիտչը: