Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՈՒՂԻՂ: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊԵԿ-ին նոր լիազորությամբ օժտելու օրինագիծը

Վերադարձ լուրերի բաժին

11:16 , 12 Սեպտեմբեր 2019

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին ճանաչել հարկային մարմինը: Սեպտեմբերի 12-ի նիստում այն ընդունվեց 88 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Սեպտեմբերի 11-ին կայացած նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արթուր Դավթյանը՝ տեղեկացնելով, որ նախագծի վերաբերյալ առկա են որոշ վերապահումներ: Նա հույս է հայտնել, որ մտահոգիչ դրույթները կբարեփոխվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնելու փոխարեն ընտրվել է աշխատողին որպես հարկ վճարող դիտարկելու ճանապարհը, որի հետ կապված էլ Պետական եկամուտների կոմիտեին տրվել են լիազորություններ՝ դարձնելով նրան սուպերկառույց: Պատգամավորը պարզաբանել է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այն կառույցն է, որը կոչված է վերահսկողություն իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների կիրառման հարցում: Նա հայտնել է, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ բողոքներ է ստանում աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ:

Ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ընդլայնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները: Նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել է լրամշակել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը և երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնել այնպիսի նախագիծ, որով կսահմանվի, որ ՊԵԿ-ն ուսումնասիրություններ կարող է իրականացնել միայն իր գործառույթների շրջանակում:
ՀՀ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հետևյալ հղումով՝

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Սև ուրբաթ»-ին առցանց գնումները Կոնվերս Բանկի քարտերով ավելի գրավիչ են

Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կարելի է կառավարել ինտերնետ և մոբայլ բենքինգի միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Կատարված գործարքների շարժին և մնացորդին առցանց հետևելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում հաղթողներին և առաջարկում շարունակել հետևել ու մասնակցել բազմաթիվ այլ ակցիաների:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել են էլեկտրոնային ուղեցույցներ: