Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության խախտման տուգանքները ժամանակին չվճարելու տույժերը վերացնելու նախագիծը

Վերադարձ լուրերի բաժին

13:46 , 28 Փետրվար 2017

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները սահմանված ժամկետներում չվճարելու համար նախատեսված տույժերի ինստիտուտը վերացնելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխությո ւններ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, ձեռնպահ՝ 1 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեղան:

Նախագծով գործադիրն առաջարկում է վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման և գանձման առավել պարզ ու արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու և դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017 թվականը. Նոր նշանակումներ բանկում

Հայաստանի բանկերի շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը հետևյալ ցուցանիշներով

ՎՏԲ Հայաստան բանկը նոր տնօրեն կունենա

Յուրի Գուսևը տեղափոխվում է ռուսաստանյան «Օտկրիտիե» բանկ