Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

Վերադարձ լուրերի բաժին

13:59 , 04 Հոկտեմբեր 2019

Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Այն հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանը և Բաբկեն Թունյանը: Նախագիծն առաջարկում է կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից: Այդպիսով պայմաններ կստեղծվեն այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար: Միաժամանակ կապահովվեն պետական և կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ, ինչը կնվազեցնի նաև գործառնական ծախսերը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել նախագիծը, սակայն կառավարությունն առաջարկել է հավանության չարժանացնել այն: Նախագիծը հոկտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում ընդունվեց 105 կողմ, 1 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

Մուլտիկարտա ընկերությունն ապահովում է վճարհաշվարկային ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան անվտանգության բարձր մակարդակ:

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին: