Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

Վերադարձ լուրերի բաժին

14:31 , 18 Ապրիլ 2019

Կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումներին ՀՀ ազգային ժողովը կողմ քվեարկեց։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։

ԱԺ քվեարկության ներկայացվեց նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը։

Ըստ tert.am-ի՝ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ Ատոմ Ջանջուղազյանի՝ նիստին չգալը վերաբերմունքն է խորհրդարանի նկատմամբ։ «Հարցապնդման պատասխանը զգուշացնում է՝ խորհրդարանի հետ նման կերպ չի կարելի վարվել, պնդում ենք պաշտոնանկության հարցը»,-ասաց նա։ Ավելի ուշ, ըստ b4b.am-ի, Ջանջուղազյանը կառավարության նիստի ընթացքում շեշտեց, որ ինքը պատե է գտնվեր կառավարության նիստին, ուստի այդ պատճառով չի կարողացել ներկա լինել ԱԺ քննարկմանը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք ակտիվ մասնակցել են ԼՀԿ-ի ներկայացրած հարցապնդմանը։ «Քննարկումը ցույց տվեց, որ այն հարցերի պատասխանները, որ ներկայացված է՝ չստացանք, մենք միանշանակ կողմ ենք քվեարկում նախագծին»,-ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ նման որոշում կայացնելու համար մեկ հանդիպումը բավարար չէ կողմ քվեարկելու համար, և իրենք դեմ կքվեարկեն։
Նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց 41 դեմ, 67 կողմ և 1 ձեռնպահ համամասնությամբ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորություններից, կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը կներկայացնի։

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: