Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում ևս ՀՀ-ից մետաղի ջարդոնի արտահանման տուրք սահմանելու օրենքի նախագիծը

Վերադարձ լուրերի բաժին

18:43 , 28 Հունիս 2019

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանման տուրք սահմանել նաև ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում:

Այդ կարգավորումն առաջարկող «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հունիսի 28-ին պատգամավորներին ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դեռ տարիներ առաջ տեղական սև մետաղից արտադրանք արտադրելու համար պայմաններ ստեղծելու նպատակով սահմանափակվել է մետաղի ջարդոնը Հայաստանից դուրս բերելու հնարավորությունը, սահմանելով, որ մեկ տոննա մետաղի ջարդոն արտահանելու դեպքում պետք է վճարվի 80 հազար դրամ պետական տուրք: Մինչև նախորդ տարվա կեսերը օրենքի կարգավորումը ստեղծել էր այնպիսի միջավայր, որ ջարդոնը չէր արտահանվում, գնվում էր տեղական արտադրողների կողմից և օգտագործվում արտադրության նպատակով, սակայն նախորդ տարվա վերջում նկատվեց, որ մի սահմանում թույլ է տալիս արտահանողին պահանջել, որ տուրքը չկիրառվի այն դեպքում, եթե ծագման երկրի սերտիֆիկատով հաստատվում է, որ այդ ջարդոնն ունի հայաստանյան ծագում:

Նախագծով առաջարկվում է չփոխելով տուրքի չափը, հստակեցնել, որ, եթե մի կազմակերպությունն ունի հայաստանյան ծագումը հաստատող փաստաթուղթ, դա չնշանակի, որ պետք է արտահանումը կատարվի առանց տուրք վճարելու: Այսինքն՝ այս փոփոխությամբ տուրք վճարելու պահանջ կսահմանվի նաև այն դեպքում, երբ կա ծագման երկրի սերտիֆիկատ»,- ասաց Խաչատրյանը: Նախագիծն ընդունվեց 79 կողմ և 1 դեմ ձայնով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: